Ապամոնտաժվում են պատմամշակութային արժեք ունեցող շենքերի ապօրինի գովազդային պաստառները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

ապամոնտաժում

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է:

«Կենտրոնում հայտնաբերվում եւ ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը։

Գործընթացը շարունակական է։

Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար»,-գրել է խոսնակը:

--00—ԼՄ