Մոսկվայում ադրբեջանցիների ամբոխը ծեծի է ենթարկել հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

․

«Մոսկվայում ադրբեջանցիների զայրացած ամբոխը ծեծի է ենթարկել հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդին»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը՝  հղում անելով Infoteka24.ru կայքին։

Քաղաքական գործիչը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են մի քանի հոգով ծեծի ենթարկում մեքենայի մեջ նստած տղամարդուն, կոտրում մեքենայի ապակիները:

Ըստ Արամ Կարապետյանի,Մոսկվայում ադրբեջանցիները բանդաներ են կազմում, որպեսզի հարձակվեն հայերի վրա։

--0--ԱՀ