Հայաստանի և Ադրբեջանի հետ կքննարկվեն խաղաղության պահպանման նախաձեռնությունները. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

զախարովա

Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս խաղաղության ամրապնդմանն ուղղված ամենատարբեր նախաձեռնություններով: Այս մասին այսօր իր ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այս հարցը քննարկում ենք կողմերի հետ: Հուսով ենք՝ միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավորություն կստեղծվի մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը»,- նշել է նա:

Զախարովան նաև պատմել է, որ նախորդ տարի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ նիստում և ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում՝ բոլոր մասնակիցների ներկայությամբ: 

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մշտապես կապի մեջ են կողմերի հետ: Ավելի վաղ անցկացվել են հեռավար հանդիպումներ ԵԱՀԿ գործող նախագահի, գլխավոր քարտուղարի հետ, ծրագրվում են խորհրդատվություններ ՄԱԿ-ի քարտուղարության հետ: Մի շարք հայտարարություններ են հնչել՝ կողմերին զսպվածության, հրադադարի ռեժիմի պահպանման կոչ անելով: Նման կոչեր հնչել են նաև ՌԴ նախագահի աշխատակազմից ու ԱԳ նախարարությունից: Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այս շաբաթ նա իրավիճակը քննարկել է Մոսկվայում՝ ՀՀ և Ադրբեջանի դեսպանների հետ: Փոխգործակցություն կա նաև ռազմական գերատեսչությունների գծով»,- ասել է նա:

--00--ԱԹ