Արտահանողները Մոսկվայի ո՞ր կետերում կարող են իրացնել հայկական գյուղմթերքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

արտահանող

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն, ի գիտություն արտահանողների, տեղեկացնում է. 

«Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի նաև սահմանային անցակետերում:

ՊԵԿ գործընկերների հետ համագործակցությամբ այսուհետ հայաստանյան արտահանողները կետեղեկացվեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայկական մթերքի իրացման հնարավորությունների վերաբերյալ։ Ներկայացվում է թարմացված տեղեկատվությունը.

Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Այս օրերին առևտրային գործունեության կազմակերպման, անվճար կայանման, ապրանքների իրացման հնարավորություններ ստեղծված են մեծածախ առևտրի հետևյալ կետերում.

«Бухта» (Дмитровское шоссе 165, к․1, +7 (926) 6660099)

«Шелковый путь» (32-й км МКАД)

 ք․ Տուլայի առևտրի կենտրոն (с. Ильинка, ул․Центральная, вл․ 40):

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայ արտահանողները և անհատ ձեռներեցները, ովքեր բախվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում և, մասնավորապես, Մոսկվայի տարածքում, Հայաստանից արտահանվող ապրանքների իրացման խնդրին, կարող են անվճար իրավաբանական օգնություն ստանալ հետևյալ կազմակերպություններից.

Իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիա «АРМРОСС» - +7 (929) 939 78 00,

«ОМЕГА Групп» - +7 (909) 952- 70-49, +7 (985) 132 08 88, + 7 (495) 104 -82 -27,

Հայ փաստաբանների ասոցիացիայի Մոսկվայի մասնաճյուղ САР - +7 (966) 153-00-00:

Նշյալ հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը գործում է հետևյալ «Թեժ գծի» հեռախոսահամարը՝ + 7 (966) 118-89-84»։

--00--ԱԹ