Թուրքիայի պոռոտախոսությունը Բաքվում որպես գործողությունների գնալու մեսիջ կարող են ընկալել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

«Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունները Բաքուն կարող է սխալ հասկանալ: Պաշտոնական Անկարայի պոռոտախոսությունը Բաքվում որպես գործողությունների գնալու մեսիջ կարող են ընկալել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն, պատմաբան Արամ Անանյանն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ Թուրքիայի տարաբնույթ հայտարարություններին:

Ըստ նրա՝ Թուրքիան աշխարհաքաղաքական խաղ է սկսել՝ իր իսկ համար անհայտ ելքով: Բայց Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններից, հավելել է Անանյանը, ոչ թե վախենալ, այլ հետևություններ անել է պետք:

«Անկարան պետք է հասկանա՝ ապակառուցողական լեզվով Հայաստանի հետ խոսել պետք չէ, նրա  պահվածքը պետք է ի ցույց դնել ամբողջ աշխարհին»,- ընդգծել է պատմաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ