ՔՏՀԱՏՄ-ի դիտարկման թիրախում Շիրակի մարզում գործող հանրային տրանսպորտն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

հասարակական

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հուլիսի 23-ին, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում և տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։

Միաժամանակ նշենք, որ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված որոշ թերությունների համարտեղում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ դիմակների ոչ ճիշտ կրման և ախտահանիչ նյութերն ուղևորների համար անհասանելի վայրերումտեղադրելու վերաբերյալ։

Տեսչական մարմնի կողմից շարունակվող մշտադիտարկման և վերահսկողության արդյունքները, իրականացված ամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքներըփաստում են, որ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ կատարված հսկողության արդյունքում նկատվում են  խախտումների և վարչական արձանագրությունների թվի կտրուկ նվազում։

Նշենք, որ ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով՝ Տեսչական մարմնի կողմից վաղ առավոտից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ՀՀ ամբողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

--0--ԿԿ