Մարտակերտի Հաթերք համայնքում մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակում կկիրառվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News

մարտակերտ

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում այսօր՝ ժամը 14-ից, կիրառվելու են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ:

Որոշման հղումը՝ այստեղ:

Նշենք, որ վերջին 1 օրում Արցախում հաստատվել է վարակման 4 նոր դեպք: Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված դեպքի շրջանակից: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանում հաստատված բռնկման օջախի կոնտակտավորի՝ Իվանյանի համայնքի բնակչի մոտ:

Ընդհանուր առմամբ COVID-19-ը ախտորոշվել է 187 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 76 քաղաքացի:

--00—ԼՄ