Հակառակորդը հրադադարը խախտել է 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 43 կրակոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News  

․

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:

Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, 5 անգամ։

Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք, մեկ անգամ։

--0--ԱՀ