Պատկան մարմինները պարտավոր են և կարող են լուծել դիմորդների խնդիրը․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News  

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընդունելության քննությունների սկանդալին։ Նա մասնավորապես գրել է․

 «1. Ընդունելության քննությունները վերջին 10-12 տարիների ընթացքում հանրային ուշադրությունից դուրս էին՝ լուրջ սկանդալների բացակայության պատճառով։ Որոշ լրագրողներ ժամանակին անգամ բողոքում էին, որ այլեւս հետաքրքիր չէ դրանց լուսաբանումը։

2. Ընդունելության կարգում իրականացված փոփոխությունը ոլորտային քաղաքականության առումով, իհարկե, վիճելի է։ Ու սա առանձին քննարկման առարկա է։

3. Ուսումնական տարին COVID-ի պատճառով նյարդային, լարված եւ անսովոր ստացվեց։ Համաձայնեք, նման իրավիճակում կարգում իրականացված, անգամ տեսականորեն ամենաճիշտ փոփոխությունների պատեհ ժամանակահատվածը չէր։ Հատկապես՝ իրականացված սկզբունքային փոփոխությունների մասին իրազեկման արգելքների առումով։ Սա կառավարման ադեկվատության հարց է։

4. Այս տարիքի երեխաներին կոտրել չի կարելի։ Նրանք շատ ավելի զգայուն են ակադեմիական ու աղաղակող անարդարության, քան մասնագիտական ընտրության պրոբլեմների հանդեպ։

5. Պատկան մարմինները պարտավոր են եւ կարող են լուծել բարձր միավորներով դուրս մնացած հարյուրավոր դիմորդների խնդիրը։

Հաջողություն եւ կանաչ ճանապարհ մեր երիտասարդներին։ Սեփական սխալներն ու պատասխանատվությունն ընդունելու կարողություն՝ պաշտոնյաներին»։

Հիշեցնենք, որ չընդունված դիմորդները ակցիա արեցին նախ ԳԹԿ-ի դիմաց, ապա դարձյալ ԱԺ-ի։ Նրանք նաև նամակ հանձնեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։ Ակցիայի մասնակիցների պահանջն այն է, որ բարձր միավորներ հավաքած դիմորդները չեն ընդունվել բուհ, քանի որ առաջին հայտով լրածված բաժիններում տեղ չի եղել և չի թույլատրվել նույնիսկ մյուս հայտերով ընդունվել: Այսօր արդեն նրաննց ընդունեց ԿԳՄՍ փոխնախարարը։

--0--ԱՀ