Վահե Ղազարյանն ու Բադասյանը ծանոթացել են պարեկային ծառայություն ընդվելու գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

Հուլիսի 22-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելեցին ոստիկանության կրթահամալիր։

Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի, կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանի և պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ` Վահե Ղազարյանն ու Ռուստամ Բադասյանը ծանոթացան նոր ստեղծվելիք պարեկային ծառայությունում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման գործընթացին։
Հյուրերը զրուցեցին դիմորդների հետ, ծանոթացան հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմանը։

Վահե Ղազարյանն ու Ռուստամ Բադասյանը շրջեցին կրթահամալիրի տարածքում, եղան հրաձգարանում, քննարկեցին պարեկային ծառայության ստեղծմանը վերաբերող հարցեր։

--00—ԼՄ