Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են բանկերից մեկի գեներատորը հափշտակած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News  

Հուլիսի 14-ին բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ հուլիսի 3-ին՝ ժամը 5.30-ի սահմաններում, գողացել են մասնաճյուղի շենքի պատին ամրացված՝ բանկին պատկանող բենզինային գեներատորը: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներն արդյունք են տվել հաղորդումից 3 օր անց:

Հուլիսի 17-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման է ենթարկվել Երևանի 44-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է կատարածը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

--00--ԱԹ