Փաշինյանն ունակ չէ կառուցողական երկխոսություն վարել Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News  

Քեոսայան

RT մեդիահոլդինգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանն իր տելեգրամի էջում հետևյալ գրառումն է արել.

«Ես ստորագրում եմ իմ սիրած կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի՝ ՀՀ ներկայիս իշխանություններին ուղղված ուղերձի յուրաքանչյուր բառի տակ: Գուցե միայն փոքր խմբագրում անեի. «թքել» բառի փոխարեն կասեի «ձեռք թափ տալ», ինչը, սակայն, որևէ կերպ չի փոխում ասվածի իմաստը:

Մարգարիտայի գրառումից հետո ինձ անընդհատ գրում են սոցկայքերում. մի մասը հայհոյում են՝ իրենց տաղանդի տարբեր աստիճաններով, պահանջում ծեծել կնոջս, փոխել ազգանունը, նույնիսկ ստորագրահավաք են սկսել այդ զառանցանքի համար:

Այս ամենը խոսում է մի բանի մասին. սորոսական երիտասարդները՝ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն կարողացել են ինչ-որ բան անել իմ հնագույն ազգի մի հատվածի հետ: Հայ տղամարդիկ իմ երիտասարդության տարիներին և փոքր-ինչ ուշ կնոջ հետ այդ տոնով չէին խոսում: 

Այս ամենը հավասարակշռվում էր Մարգարիտայի դիրքորոշմանն աջակցողների խրախուսիչ զանգերով ու նամակներով և նրա ամեն բառի տակ ստորագրելու ցանկությամբ:

Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե ես այս գրառմամբ ուզում եմ պաշտպանել Մարգարիտային, շտապեմ ասել՝ կինը, ով կարողացել է այդքան հստակ ու խիստ ձևակերպել հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի և փաշինյանական իշխանության տոտալ ստի մասին ամբողջ իրականությունը, պաշտպանության կարիք չունի:

Իր գրառմամբ հայ հանրությանն արթնացնելով՝ Մարգարիտան արդեն Հայաստանի ապագայի համար շատ բան է արել: Հենց ապագայի, որը ներկա ռազմական իրականության պայմաններում կարող է և չգալ:Հիմարներին արդեն չես փրկի, իսկ խելացիներն ամեն ինչ ճիշտ են հասկացել. Փաշինյանը շարժվում է հայ ժողովրդի՝ իբրև մեկ արյունատար համակարգի ոչնչացման, ազգային ինքնորոշման և աշխարհի միակ իրական դաշնակցի կորստի ճանապարհով. այս ամենի հետևանքով պետության գոյության իրական վտանգ է ստեղծվել: Ու այստեղ արդեն բարեկամության մասին կեղծ խոսքերը բավարար չեն, այստեղ արդեն գործողություններ են պետք:

Փաշինյանն ունակ չէ կառուցողական երկխոսություն վարել Ռուսաստանի հետ: Նա այդ նպատակով չի եկել իշխանության և զոմբիացնում մարդկանց: Հույսեր են կապվում հայկական ուժեղ բանակի հետ, որն արդարացիորեն հեղինակություն է վաստակել հանրության շրջանում: Բայց չեմ կարծում, որ երկու ճակատով մղվող պատերազմը, որոնցից մեկը թուրք-հայկական ճակատն է, կարող է լավատեսության տեղ թողնել սթափ մտածող հատվածի մոտ:

Խոսքն արդեն փոքր վիրավորվածության և մեծ ակնկալիքների մասին չէ, խոսքը Հայաստանի ապագա գոյության մասին է: Արդյո՞ք Հայաստանի ներկա իշխանության հետ կա այդ ապագան: Իմ կարծիքով՝ ոչ: Ու դա միայն իմ կարծիքը չէ»:

--00--ԱԹ