Մեր հանդեպ վայրենություն է կատարվել, ցույց կտամ՝ որտեղ են «ձմեռում խեցգետինները»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

«Քաղաքապետի, փոխքաղաքապետի, թաղապետի անգործությունը փոխարինվել էր բիրտ ուժով: Ինձ՝ Աշոտ Բլեյանիս, մեր ուսուցիչներին սկսել են ահաբեկել, ասել՝ ձեր իրավունքները մի պաշտպանեք»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ, անդրադառնալով երեկ՝ հուլիսի 21-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքից իրեն ու դպրոցի ևս մի քանի աշխատակիցների բերման ենթարկելու միջադեպին, ասաց կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նա վստահ է, որ եթե Երևանի քաղաքապետարանում չեն կարողանում լուծել համալիրի ու մանկապարտեզի միջև ճանապարհ կառուցելու հարցը, հետևաբար այլ գործով պետք է զբաղվեն:

Ընդգծում է՝ անգործուն ավագանուն՝ քաղաքապետով, փոխքաղաքապետով չի կարելի հանդուրժել: «Ընդունենք՝ մարդիկ սխալ են, ոստիկանությունը, կարմիր բերետավորներն ի՞նչ կապ ունեն: Էս ի՞նչ ոստիկանություն է, ինչ-որ մեկի զանգով գալիս են, ահաբեկչական ակտ են իրականացնում: Քաղաքապետարանը 100-ավոր աշխատող ունի, ինչո՞ւ են ոստիկաններ բերել, բա իրենք ինչի՞ համար են»,- նշեց Բլեյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով՝ միջադեպը ցուցադրական վայրենություն էր, ինչն անպայման պետք է քննարկվի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ