Վտանգավոր պահ է, մենք պետք է չկորցնենք այն, ինչ ստեղծել ենք. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 22, 24News

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է այս փուլում երկրի անկախության ու սուվերենության պահպանման կարևորությունը: Այս մասին նա հայտարարել է նոր պոլիկլինիկայի բացման ժամանակ:

«Այժմ շատ վտանգավոր պահ է, մենք պետք է չկորցնենք այն, ինչ միասին ստեղծել ենք: Չի կարելի: Դա է կարևորը»,- ընդգծել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ երկրագնդի այդ հատվածն իրենք պետք է պահպանեն և որևէ մեկին չտան:

«Վախեր չկան, աղետներ չկան, սակայն սրիկաները պետք է իմանան՝ մենք միշտ կլինենք սուվերեն և անկախ ու կապրենք այս հողի վրա՝ մեր երեխաների հետ»,- նշել է նա:

--00--ԱԹ