Վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 439 դեպք, ապաքինվել է 560 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

1

Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսի 439 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 35,693 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 560 մարդ, շարունակում է բուժվել 10,032-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 24,766։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 16 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 678 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 215-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 149.180  քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1.898 է:

--00—ԼՄ