Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

սդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրած որոշման մասին:

«Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ»,-գրել է վարչապետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որը, ըստ ԱԺ խոսնակի, պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից մտնի ուժի մեջ։

--00—ԼՄ