Դանակահարություն Գինեվետ գյուղում․

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Հուլիսի 19-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքով, քերծվածքներով և ճակատի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց պարզել են, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում էլ երիտասարդը ստացել է վնասվածքները։ Պարզվել է նաև կասկածյալի ինքնությունը: Գինեվետ գյուղի 38-ամյա բնակիչը, դանակահարության կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել կատարածը։

Հանցագործության գործիք դանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

--00--ԱԹ