Երիտասարդները բռնվել են «Պորշ»-ի լուսարձակները գողանալու ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

հասարակական

Հուլիսի լույս 18-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ Բաբաջանյան փողոցում կայանված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները փորձում են գողանալ։ Ահազանգը ստանալուն պես նշված հասցե մեկնեցին բաժնում հերթապահող քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները։

Հաղորդումը փոխանցվեց նաև տարածքում ծառայություն իրականացնող պարեկայիններին։ Ոստիկանական կարգախմբերը դեպքի վայր հասնելուց հետո սկսեցին հետապնդել կասկածվողներին։ Երիտասարդներին հեռու փախչել չհաջողվեց։ Նրանք Իսակովի պողոտայում բռնվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։ Պարզվեց, որ մայրաքաղաքում բնակվող 30 և 25-ամյա անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են գողանալ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները, սակայն, իրենց կամքից անկախ,    հանցագործությունն ավարտին չեն հասցրել։ Տուժողից հաղորդում է ընդունվել։ Դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։ 

--0--ԿԿ