Մենք մեր տունն ենք պաշտպանում, մեր հողը, զիջելու բան չունենք. Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է, որ թեև հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է, բայց զինված ուժերը զգոնությունը չեն կորցնում: 24News-ի հետ զրույցում խմբակցության ղեկավարն էլ իր հերթին վերահաստատեց՝ պետությունն ամբողջությամբ վերակառուցելու կամ կառուցելու է հակառակորդի թիրախ դարձած տավուշեցիների տները:

«Տավուշեցիների մտքով անգամ չի անցել լքել տները, դրվատանքի արժանի քայլ է դա: Մենք մեր տունն ենք պաշտպանում, մեր հողը, զիջելու բան չունենք: Հաղթող պետությունները ագրեսոր չեն լինում, իսկ մենք հաղթող ենք, ու ոչ թե խնդրում, այլ պարտադրում ու պարտադելու ենք խաղաղություն»,- ընդգծեց մեր զրուցակիցը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ