Ադրբեջանում զինվորական ՈՒԱԶ է վթարվել, մահացել է ադրբեջանական ԶՈՒ գնդապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

հասարակական

Ադրբեջանի «Խուդաթ» ծառայության սահմանապահ զորամասի մոտ ՈՒԱԶ զինվորական մեքենան հուլիսի 20-ին առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում վթարի է ենթարկվել:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, վթարի հետևանքով մահացել է զորամասի շտաբի պետ, գնդապետ Միրզոև Շահին Իբրահիմ օղլուն, մյուսները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

--0--ԿԿ