Ժամանակ կար, որ այս վարդավառը մենք նշում էինք Անատոլիայի բոլոր քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News 

հասարակական

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայ ազգին` Վարդավառի կապակցությամբ:

«Այսօր մեր հայերի Վարդավառ տոնն է: Նոյի ժամանակ տեղացած ջրհեղեղից հետո մենք նշում ենք այս տոնը` իրար վրա ջուր լցնելով: Ժամանակ կար, որ այս ուրախ տոնը մենք նշում էինք Անատոլիայի բոլոր քաղաքներում: Այժմ` միայն Հայաստանում... Ուրախ տոն...»,-գրել է Փայլանը:

--0--ԿԿ