Կոնգրեսի հետ աշխատանք է տարվում, որ Ադրբեջանին տրվող օգնությունը կրճատվի. Համբիկ Սարաֆյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պաշտոնանկ անելով արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, վերջինիս քավության նոխազ դարձրեց: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում Սարաֆյանն ընդգծեց՝ Ալիևը կարծում էր, թե իր արկածախնդրությունը Մամեդյարովը կարողանալու էր մեղմել: 

«Եթե Ալիևը չի «գտել» Մամեդյարովին, ուրեմն իրարանցում է Ադրբեջանի ամենբարձր մակարդակում,- նշում է Սարաֆյանն ու հավելում,- Ադրբեջանը խաղաղությունից խոսելու իրավունք չունի, այդ երկրից միայն ռազմատենչ կոչեր ենք լսում: Հակառակորդը սին պատրանք ունի, թե միայն զինամթերքով կարող է հաջողության հասնել, ինչն իհարկե հեռու է իրականությունից»:

Դառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին միաջզգային կառույցների, պետությունների, ինչպես նաև՝ առանձին քաղաքական գործիչների անդրադարձին՝ մեր զրուցակիցն ասաց, որ, օրինակ, Թուրքիայի՝ կողմնակալ, Ադրբեջանին սատարող հայտարարությունը սպասելի էր:

«Թուրքիան ցանկանում է Մինսկի խմբին նմանվել, բայց նրանց ձեռագիրը մեզ լավ է հայտնի: Ավելին՝ նրանց հայտարարությունները տարածաշրջանն ավելի են ապակայունացնում: Ինչ վերաբերում է Ամերիկայից եկող հայտարարություններին, ապա այդտեղ Հայաստանը՝ որպեղ մեղավոր կողմ չի ներկայացվում: Կոնգրեսի հետ այժմ աշխատանք է տարվում, որ խաղաղ բնակչությանը թիրախավորող ու ռազմական գործողություններ հրահրող Ադրբեջանին տրվող օգնությունը կրճատվի»,- շեշտեց Համբիկ Սարաֆյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ