ԱՀ նախագահը այցելել է Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

հասարակական

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ կրկին այցելել է Ստեփանակերտում կառուցվող «Մոր և մանկան առողջության պահպանման» նոր կենտրոնի շինհարթակ: Փոփոխություններն ակնհայտ են: Շինարարներն աշխատում են մեծ եռանդով ու արդյունավետությամբ: Քաղաքաշինության նախարարի հավաստմամբ՝ շենքը շահագործման կհանձնվի նախանշած ժամկետում:

Այս օրերին ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում նաև սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ, որպեսզի համալրումը ևս կատարվի ժամանակին:

--0--ԿԿ