«Աղոթում ենք մեր երկրի համար»․ Քորթնի Քարդաշյանը հայկական եռագույնն է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News

Քորթնի

Ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը ևս արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի բախման մասին լուրին: 

Նա Instagram-ի Stories բաժնում տեղադրել է ազգությամբ հայ օգտատերերից մեկի գրառումը․ «Աղոթում ենք մեր երկրի, մեր անվախ զինվորների և մեր ընտանիքների համար, որոնց կյանքը լուրջ վտանգի տակ է առանց այդ էլ դժվարին ու անորոշ ժամանակներում»:

Գրառման վերջում Քորթնի Քարդաշյանը հավելել է #ԱջակցությունՀայաստանին հեշթեգը։

Ավելի վաղ ստեղծված իրավիճակի մասին գրառում էր արել նաև Քիմ Քարդաշյանը. «Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, որ ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»։

1

--00—ԼՄ