Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News  

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է  կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1018 դեպք: Ապաքինվել է ևս 10 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 895: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5497 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 249-ը:

  --0—ՄՀ