Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 631 մարդ․ հաստատվել է վարակման 461 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսի 461 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 34 հազար 462 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է  631 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 507-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 23 հազար 123 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 11 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 631 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 201-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 145 հազար 83  քաղաքացի:  --0—ՄՀ