Հաստատում եմ՝ իսրայելական ԱԹՍ-ը անվնաս հայտնվել է հայկական կողմում․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

․

«Հաստատում եմ իսրայելական ԱԹՍ-ի՝ հայկական կողմում անվնաս հայտնվելու լուրը»,- այս մասին տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը։

«Չեմ ուզում բացել փակագծերը, որովհետև մեր ձեռքին շատ հաճախ ադրբեջանական զենք-զինամթերքի նմուշները հայտնվում են ամենատարբեր եղանակներով, և դրանք մեկնաբանելն այնքան էլ ճիշտ չէ»,- ավելացրեց ՊՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ փորձագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իսրաելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն մեր տղաների մոտ է հայտնվել։