Տավուշի մարզի որևէ գյուղից տարհանում չի իրականացվում. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

Տավուշ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց (այդ թվում՝ երեխաների) տարհանում չի իրականացվում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհակալություն բոլորին սրտացավության և աջակցելու պատրաստակամության համար: Տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի:

Երեխաների անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեն, մենք յուրաքաչյուր երեխայի և բնակչի կողքին ենք և արագ արձագանքում ենք բոլոր խնդիրներին:

Եվս մեկ անգամ խնդրում եմ բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել մեզ հետ»: