Ապրիլյանի տղերքը երկնքում հիմա գիտեն՝ վրեժը լուծված է, հանդարտվեցինք․ Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

«Ցեղասպանություն կազմակերպող թուրքը Մեծամորի ատոմակայանին էլ կխփի։ Այն պետք է ուժեղ պաշտպանված լինի։ Համարում եմ, որ սպառնալիքը շատ լուրջ ահազանգ է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Արշակյանը վստահ է, որ սահմանային միջադեպն Ադրբեջանին պետք չէր, բայց սարքվեց։
«Պետք էր Թուրքիային, պետք էր մեզ։ Պետք է, որ դաս տայինք։ Դաս տվեցինք։ Ապրիլյան պատերազմից հետո թոթափեցինք, մի տեսակ վրեժխնդիր եղանք, հանդարտվեցինք։ Մեր տղաները երկնքում հիմա գիտեն, որ վրեժը լուծվել է»,- ասել նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ