Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծումն ահաբեկչական ակտի սպառնալիք է՝ ուղղված ոչ միայն ՀՀ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

«Դիվանագիտական առումով Ադրբեջանը պատային վիճակում է հայտնվել։ Եթե ուզում են հրաժարվել բանակցային գործընթացից, նշանակում է,որ ընդունում են՝ ագրեսոր են։ Կարծում եմ՝ նրանք ստիպված նախաձեռնեցին Տավուշի վրա հարձակումները, քանի որ արտաքին ճակատում փակուղի է, և հիմա ցայտնոտային վիճակում են»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

Պատգամավորի խոսքով՝ սահմանային բախումը և զենքի կիրառումն Ադրբեջանին կկանգնեցնի լուրջ պատասխանատվության առաջ, այդ թվում՝ միջազգային ատյաններում։

«Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի սկզբունքները և տվել Հայաստանին բոլոր հնարավորություններն իրենց պատժելու համար»,- ասել է պատգամավորը։

Խոսելով Ադրբեջանի հնչեցրած Մեծամորի հայկական ատոմային էլեկտրակայանի հռթիռակոծման մասին՝ պատգամավորն այն գնահատել է որպես ահաբեկչական խմբավորման սպառնալիք։
«Սա ահաբեկչական ակտի սպառնալիք էր՝ ուղղված ոչ միայն ՀՀ-ին, այլ նաև մարդկությանը»,- կարծում է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ