ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողներին մտահոգել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

սահման

Հայաստանի հարցով ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցող Կիմմո Կիլյունենը, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախը և Սըր Ռոջեր Գեյլը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում իրենց մտահոգությունն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով ու զսպվածության կոչով դիմել Հայաստանին և Ադրբեջանին:

Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով գրանցված զոհերով մտահոգվածություն հայտնելով՝ համազեկուցողները հիշեցրել են Հայաստանին ու Ադրբեջանին, որ խաղաղությանը նպաստելու հանձնառություն են ստանձնել Եվրոպայի խորհրդին անդամակցելիս: Նրանք նաև կոչ են արել հրաժարվել ռազմական հռետորաբանությունից, վերսկսել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ բանակցությունները, ստեղծել խաղաղ գործընթացին նպաստող մթնոլորտ, ԼՂ խնդրի կարգավորման հարցով վարել բանակցություններ և թույլ տալ ԵԱՀԿ դիտորդներին՝ վերադառնան տարածաշրջան:

--00--ԱԹ