Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարող մեզ ստիպել միակողմանի զիջումների գնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում, և խաղաղ բանակցություններին չկա այլընտրանք:

«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ոչ մի տեղ չտանող քաղաքականություն է: Այն չի կարող կոտրել մեր ժողովրդի վճռականությունն ու ստիպել մեզ ԼՂ հարցում գնալ միակողմանի և ոչ հիմնավորված զիջումների: Խնդրի ուժային լուծում գոյություն չունի»,-ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԱԹ