Մեծամորի ատոմակայանը խոցելու վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքները պետք է դատապարտվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

քաղաքական

«Մեծամորի ատոմակայանը խոցելու վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքները պետք է դատապարտվեն»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Տեղեկացնում եմ, որ որպես Բահրեյնի և Լյուքսեմբուրգի բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր կրկին դիմել եմ այդ երկրների մեր գործընկերներին։ Իմ կողմից մասնավորապես նշվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների և հայտարարությունների նոր մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները թիրախավորելը, Մեծամորի ատոմակայանը խոցելու վերաբերյալ սպառնալիքները։

Մեր գործընկերներին խնդրել ենք խստիվ դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու ռազմատենչ հայտարարությունները, որոնք իրավիճակն ավելի են անկայունացնում»,-գրել է Մարուքյանը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս