Ադրբեջանի իսրայելական արտադրության SkyStriker ԱԹՍ-ը հայտնվել է հայ զինվորների մոտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

հասարակական

Իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն, «սաղ սալամաթ» մեր տղաներ մոտ է հայտնվել։
Սա շատ թանկարժեք ձեռքբերում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

«Նման կարգի ԱԹՍ-ները անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է, քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ-ն  ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է, այդ ժամանակ միանում է այսպես ասած «система самоуничтожения»-ն, որի նպատակն է ԱԹՍ-ի վրա աշխատող ալգորիթմների եւ այլ տեխնիկական տվյալների ոչնչացումը։

«Կարճ ասած , եթե էս սարքը ողջ-առողջ մեր մոտ է, ապա թշնամին պրոբլեմներ ունի, եւ մեր ինժեներների կողմից հետազոտվելուց հետո, ապագայում էլ ավելի մեծ պրոբլեմներ է ունենալու»,-գրել է փորձագետը:

--0--ԿԿ