Մոլդովայի նախագահը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կբանակցեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

Դոդոն

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, նա հույս ունի, որ կողմերը կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ ր խնդրի լուծում գտնել։ Այս մասին գրել է РИА Новости-ն։

«Շատ ցավալի է այն ամենն, ինչ տեղի է ունենում, վերջին օրերին հաղորդվում էր վիրավորների և սպանվածների մասին, ես մեծ հույս ունեմ, որ այս ամենը կդադարի, որպեսզի խաղաղություն լինի: Մենք կզարգացնենք համագործակցությունն ու գործընկերությունը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Հուսով եմ, որ նրանք կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել՝ առանց արյունահեղության, առանց կրակոցների, առանց պատերազմի»,- ասել է Դոդոնը ֆեյսբուքյան իր էջով տարածված տեսանյութում: 

 --0—ՄՀ