ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1010 դեպք:
Ապաքինվել է ևս 2 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 885: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5640 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 244-ը:
--0—ՄՀ