Հայաստանում կորոնավիրուսի 442 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 561 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

կորոնավիրուս

Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ կորոնավիրուսի 442 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 34 հազար 1 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 561 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 692 -ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 22 հազար 492  մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 13 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը է 613։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 197-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 143  հազար 114 քաղաքացի:  --0—ՄՀ