Մենք կռվող ազգ ենք, Կիրովաբադն էլ ենք վերցնելու, Նախիջևանն էլ, մինչև վերջ գնալու ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

«Մենք կռվող ազգ ենք, Կիրովաբադն էլ ենք վերցնելու, Նախիջևանն էլ, մինչև վերջ գնալու ենք: Ադրբեջանը ինչքան էլ հարձակվի, տուժելու է»- այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել են հարցմանը մասնակցած քաղաքացիները՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին: 

Քաղաքացիներից մի քանիսը նշել են, որ ինչպես 2016-ի ապրիլին են գնացել առաջնագիծ, այնպես էլ հիմա պատրաստ ենք գնալ.

«Մեր պարտքն է, պատրաստ ենք առաջնագիծ գնալ, ամբողջ հայ ազգը զինվորների կողքին է», - ասացին նրանք: 

Հիշեցնենք, որ  Տավուշի մարզում սահմանային վիճակի լարվածությունը սկիզբ առավ դեռևս հուլիսի 12-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամեր հետո Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, այնուհետև ճնշվել հայկական կողմից: 

Մինչև օրս էլ հակառակորդի կրակոցները տարբեր ուղղություններով և ինտենսիվությամբ շարունակվում են՝ արժանանալով հայկական կողմի համարժեք պատասխանին: ՀՀ ՊՆ հայտարարությամբ՝ ԶՈւ-ն ամբողջապես վերահսկում է իրավիճակը:-

-0--ԿԿ