Կորցրած դիրքը գրավելու քայլ էր, մթության քողի տակ փորձել են անակնկալի բերել մեր զինուժին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

Մթության քողի տակ փորձել են անակնկալի բերել մեր զորամիավորումներին։ Դիվերսիոն ներթափանցման փորձը կորցրած դիրքը հետ բերելու քայլ էր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ազատամարտիկ Դավիթ Մաթևոսյանը։

Ըստ նրա՝ օբյեկտիվության համար Ադրբեջանի գործողությունները պետք է համեմատենք 2016թ.-ի ապրիլյան պատերազմի հետ, որի ժամանակ ունեցանք տարածքային և մարդկային կորուստներ՝ ընդգծելով որ այս առումով նույն վիճակն է։

«Ադրբեջանը կորցրել է կարևորագույն հենակետեր, որոնք կարևոր են այդ գյուղերը պաշտպանելու համար, եզակի են այն առումով, որ նրանցից յուրաքնայչյուն ավելին է, քան որևէ ԱԹՍ»,- կարծում է ազատամարտիկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ