Ադրբեջանը միջազգային քրեական պատասխանատվության կանչելու համար պարարտ հող է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

Ազգային ժողովի պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասում է, որ Ադրբեջանն ինքն իր համար միջազգային քրեական պատասխանատվության կանչելու համար պարարտ հող է ստեղծում: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական հանցագործություներ է իրականացրել:

«Մենք չենք պատերազմում ու չենք պատերազմելու խաղաղ բանկչության դեմ, ՀՀ Զինուժը պատվով է իրականացնում պարտականությունները: Անում ենք ու պետք է անենք հնարավորը, որ ՀՀ քաղաքացին զգա՝ պետության սատարման ներքո է գտնվում»,- նշեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ