ՌԴ-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ իրավիճակի հետագա լարումը կանխելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News  

զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետագա լարումը կանխելու նպատակով աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Պատասխանելով հարցին՝ որքանով է հավանական, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը այս լարվածության ֆոնին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, Զախարովան նշել է, որ եթե նման հնդիպումներ կազմակերպվեն, իրենց այդ մասին ժամանակին կտեղեկացնեն:

--0--ԱՀ