Ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորել է Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակավայրերը. լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

հասարակական

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակավայրերը։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ ներկայացնելով Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի փաստահավաք աշխատանքների լուսանկարները:

Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: 

հասարակական
հասարակական
հասարակական
հասարակական

--0--ԿԿ