Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News

սահման

ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները, իսկ 14-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից, դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմը կրակով կասեցրել է։

Հուլիսի 14-ին գիշերը, ինչպես նաև առավոտյան հակառակորդը վերսկսել է կարկոցները Տավուշի մարզի ուղղությամբ: Թիրախում Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքներն են:

Հուլիսի 15-ին հարաբերական անդորր էր: Գործողությունները վերսկսվել են հուլիսի 16-ի գիշերը: Հայկական կողմը զոհեր չունի:

--00—ԼՄ