Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

քաղաքական

«Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթից տեղեկացանք, որ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ դատարանի թվով երկրորդ որոշումը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Միամտություն կլիներ, իհարկե, կարծելը, որ պատերազմական վիճակում այս իշխանությունն առնվազն կդադարեցնի քաղաքական ընդդիմախոսների դեմ անատամ հարձակումները:

Ավելին, ժանրի կանոններով առաջիկայում ականատես կլինենք ելույթներին, թե օտարերկրյա ներդրողները սպասում էին այս լուրին, իսկ Ալիևը, կարդալով դատախազության բողոքի վերաբերյալ լուրը, ստիպված էր նահանջել :

Ձեզ արդեն լրջանալու կոչերն էլ չեն օգնի, պարոնայք»,-գրել է փաստաբանը:

--0--ԿԿ