Ադրբեջանցիները ծանր են տանում այս իրադարձությունները, իշխանությունների ներկայացրածը չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պետական քարոզչամեքենան ուղղված են հակահայկական ատելություն տարածելուն, սակայն իրականացված ցույցի մասնակիցներից շատերը վերահսկողությունից դուրս եկան և ցույցն ուղղեցին Ադրբեջանի ՊՆ-ի դեմ, պահանջում էին հեռացնել գլխավոր շտաբի պետին, մեղադրում էին իշխանություններին։ Բավականին ագրեսիվ ամբոխ էր», - այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում իրականացվող բողոքի ակցիաներին։ 

Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանի հասարակության տրամադրությունները կախվածեն սահմանային իրավիճակից, նաև կախված է նրանից, թե որքան կորուստ կունենա Ադրբեջանը։ 

«Խմբեր կան, որ բողոքում են Ադրբեջանի իշխանություններից, ասում են՝ ինչպե՞ս հայերն իմացան գնդապետերի տեղն ու կարողացան խոցել։ Չնայած իշխանությունների քարոզչությանը՝ հասարակությունը բավականին ծանր է տանում այս իրադարձությունները, այն, ինչ իրենք լսել են տարիներ շարունակ և այն, ինչ կատարվեց Տավուշի սահմանին, բավականին տարբեր են, իշխանությունների ներկայացրածը չեն, բնականաբար շոկային իրավիճակ է առաջացել», - նշեց ադրբեջանագետը։

--0--ԿԿ