Քանյե Ուեսթը դուրս է եկել նախագահական պայքարից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News  

Ուեսթ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դուրս է եկել նախագահական պայքարից։ Այս մասին հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով nymag.com-ը։

Նախագահական հավակնությունների մասին Ուեսթը հայտնել էր հուլիսի 4-ին։

Նախընտրական արշավի ստրատեգ Սթիվ Քրամերը պարբերականին տեղեկացրել է, որ ռեփերը հրաժարվել է «նախագահ դառնալու մտքից»։

Ուեսթը դեռևս չի մեկնաբանել մտադրությունից հրաժարվելու լուրերը։

 

--0—ՄՀ