Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել․ ամբոխը շրջել է ոստիկանական մեքենա, մտել Միլլի Մեջլիսի շենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News  

Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել։ Ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է կողաշրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Ալեն Ղուլյանը։

«Ոստիկանության զորքերը կիրառելով ջրցան մեքենաներ, արդյունքաբեր գազ և ռետինե գնդակներ` դուրս են հանել նրանց խորհրդարանի շենքից և ցրել ցույցը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, այդ թվում նաև լրագրողներ։ Կողմերը միմյանց մեղադրում են սադրանքների մեջ։ Ադրբեջանական տիրույթում գրում են, որ մոտ 60.000 մարդ է մասնակցել ցույցին»,- նշել է նա։  --0—ՄՀ