Հայկական ԶՈՒ-ն հակառակորդի 2 հարվածային ԱԹՍ է խոցել․ հիմա հարաբերական անդորր է․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

պն

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 23:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում»,-գրել է Շուշան Ստեփանյանը:

--0--ԱՀ