Արցախի սահմանին իրադրությունն այս պահին հարաբերականորեն կայուն է. ԱՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

արցախ

Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակում են ուշադրությամբ  հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ: 

--00—ԼՄ