ՄԻՊ-ը ԿԽՄԿ-ին Տավուշի բնակավայրերի հրետանակոծության վերաբերյալ տվյալներ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

միպ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից մարզի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմամբ իրականացվող գնդակոծությունների և հրետանակոծությունների վերաբերյալ  արձանագրած տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերից Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրվող ահազանգերը։

«Ուշադրություն է հրավիրվել նաև մեր միջազգային զեկույցների վրա։ ՄԻՊ-ը դրանք կուղարկի նաև Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ։ Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չեմ կարող»,- գրել է Թաթոյանը։

--00—ԼՄ